Գործադուլ՝ Գյումրիում․ ոտքի են կանգնել հագուստի տոնավաճառի առևտրականները․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Այսօր Գյումրու 60 տաղավար ունեցող հագուստի տոնավաճառներից մեկի առևտրականները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով հարկային նոր փոփոխությունների դեմ ու գալով Շիրակի մարզպետարան։
Նրանք նշում էին, որ միանում են մայրաքաղաքի իրենց գործընկերների բողոքին․ անհնար է օր օրի աղքատացող Գյումրիում շարունակել գործունեությունը, եթե շրջանառության հարկի 5 տոկոսի փոխարեն ստիպված են լինելու մուծել 10 տոկոս։
«Մենք չենք կարողանա գույքագրել ամեն մի ապրանք, դրանց մեջ մեծ թվով հին ապրանքներ կան, Գյումրին էն քաղաքն է, որտեղ առևտուր էլ չկա․ 15-20 տարվա մնացորդային ապրանք ունենք, դա ի՞նչ ձևի հայտարարագրենք։ Բացի դա, ապարանքը մենք առանց փաստաթղթի ենք ստանում, հիմա ինչ փաստաթուղթ ներկայացնենք, ո՞վ կտա մեզ փաստաթուղթ, Երևանից ենք ապրանքը բերում», - ասում էին բողոքավորները։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաաղբյուր կայքում