211652_close_icon

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է սահմանամերձ բնակավայրերի բողոքի արդարացի գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող անթույլատրելի, լրագրողի գործունեությունը խոչընդոտող բռնության այս դեպքը

views-count1606 դիտում article-date 20:14 27-04-2024
Իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանագծման և սահմանազատման կեղծ գործընթացի, միակողմանի զիջումների դեմ Տավուշի մարզում քաղաքացիների կողմից օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիան լուսաբանող լրագրող, NewDay.am կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի և նրա հետ իր մասնագիտական աշխատանքը կատարող օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանի նկատմամբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են կիրառել։

Մասնավորապես, Կիրանցից Իջևան ուղևորվելիս, դիմակավորված ուժայինները կանգնեցրել են նրանց տեղափոխող ավտոմեքենան և լրագրողների անձը ստուգելու անվան տակ, բառի բուն իմաստով՝ ասֆալտին են պառկեցրել օպերատոր Ջ․ Խաչատրյանին՝ արհամարհելով Ա․ Գևորգյանի բազմաթիվ զգուշացումները՝ իրենց՝ մամուլի ներկայացուցիչ լինելու մասին։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր