211652_close_icon
views-count778 դիտում article-date 23:34 25-04-2024

Նարեկ Մանասյանը կպայքարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ալֆոնսո Լորենի հետ ու գերազանցեց նրան: 92 կգ քաշային կարգի եզրափակիչը կկայանա ապրիլի 27-ին:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ:  Իսկ տղամարդկանց ընտրանու կազմում ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ դարձան Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր