211652_close_icon
views-count514 դիտում article-date 13:46 19-04-2026

Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ:

Որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։

Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։

Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում հանդես եկող 27-ամյա Մալխաս Ամոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն: Նա ապրիլի 20-26-ը մասնակցելու է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի եվրոպայի առաջնությանը:

 

Նմանատիպ նյութեր