211652_close_icon

ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը

views-count1663 դիտում article-date 18:33 25-04-2024
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ: Ռ-Խ-ն բնակվում է ՀՀ-ում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական է:

Մեր տեղեկություններով՝ բժշկական կենտրոնից միանգամից ահազանգել են իրավապահներին. պարզվել է, որ կինը վնասվածքները ստացել է ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:

Բռնության ենթարկված կնոջ ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ մասնագետ: Ծեծված կինը իրավապահներին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ամուսինը բռունցքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածք:

Նմանատիպ նյութեր