1489 դիտում
20:22 20-11-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միացել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախաձեռած համաշխարհային քարոզարշավին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միացել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախաձեռած «Միացի'ր աշխարհում առաջին անգամ անցկացվող հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթ» համաշխարհային քարոզարշավին:
Ծառայությունը նոյեմբերի 16-ից 22-ը իրազեկման աշխատանքներ կիրականացնի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ուղղություններով: Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստել է իրազեկման ծրագիր, որի շրջանակներում սահմանվել են իրազեկման գործողությունները, ինչպես նաև շահառու խմբերը՝
ա) համայնքային անասնաբույժներ, անասնաբուժական ծառայություն մատուցող այլ անձինք
բ) անասնաբուժական դեղատներ
գ) անասնապահական և թռչնաբուծական ֆերմաներ, ձկնաբուծարաններ
դ) մսամթերք և կաթնամթերք արտադրող կազմակերպություններ
ե) հանրային սննդի ծառայություն մատուցող տնտեսավարողներ՝ ներառյալ նախակրթական և կրթական հաստատությունները
Ծառայության աշխատակիցները բոլոր մարզերում կներկայացնեն հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունության արդի խնդիրներն ու մարտահրավերները, նաև՝ կանխարգելման ուղիները: ՍԱՊԾ-ի նախաձեռնությամբ տպագրվել են բուկլետներ (1200 տպաքանակ), որոնք քարոզարշավի շրջանակներում կտրամադրվեն շահառուներին:
Նմանատիպ նյութեր
2035 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
1096 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
649 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը