211652_close_icon

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում

views-count922 դիտում article-date 18:12 24-04-2024
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում։ Այս մասին հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։

Ելույթներով հանդես են եկել Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Կերին։

Միջոցառմանը ներկա են եղել Սլովակիայի խորհրդարանի անդամներ, Սլովակիայում հավատարմագրված դեսպաններ և բարձրաստիճան դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր