799 դիտում
21:36 22-04-2024
«Դրա նպատակն է ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղապետերի կամ բնակիչների վրա»․ Սուրեն Պետրոսյանը՝ փոխվարչապետի եւ Տավուշի համայնքապետերի հանդիպման մասին. aravot.am
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այս պահին հանդիպման են Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր բնակավայրերի վարչական ղեկավարներն ու Նոյեմբերյան, Իջեւան համայնքների ղեկավարները, որոնք ընդգրկված են Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում, գրում է aravot.am-ը։
Այս պահին, նշենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Կիրանցում շարունակում է փակ մնալ։ Այստեղ բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղեր։
Տեղացիների բողոքի ցույցներին են միացել նաեւ հասարակական, քաղաքական գործիչներ եւ ուժեր։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, որը բողոքի ցույցի առաջին իսկ օրերից է Տավուշում է, մասնակցում է ցույցին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ որեւիցե մեկը չի կարող համակերպվել, համաձայնվել այնպիսի որոշման հետ, որ գան ասեն՝ միակողմանի հանձնվում է․«Ես վստահ եմ, որ գյուղի բնակիչները, համենայնդեպս, ճանապարհը փակածներից որեւէ մեկը չի համաձայնվելու»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1336 դիտում
11:25 16-12-2020
Գյուղապետերի ուսերին չի կարելի դնել անվտանգության խնդիրները. մենք, որքան գիտեմ, ունենք կառավարություն․ «Առավոտ»
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
649 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար