18941 դիտում
17:24 14-05-2018
«Բազմաթիվ քաղաքացիներ շարժման անունից գնում են համայնքապետարաններ և պահանջում են գյուղապետերի հրաժարականը». Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/suren.papikyan.7/]իր էջով [/url]ուղիղ եթերում հայտարարություն է արել եւ որոշ հարցերի պատասխանել:
«Տարբեր մարդկանց անունների հետ կապված, թե իբր այդ մարդիկ շարժման կողմից պատրաստվում են նշանակվել մարզպետեր: Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, նաեւ հղում անել օրենքին, ըստ ՀՀ Սահմանադրության, մարզպետերին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ: Եվ ինչպես մյուս նշանակումները, վստահ եղեք, որ ՀՀ կառավարության ղեկավարը կկատարի ճիշտ ընտրություն եւ դուք կունենանք այնպիսի պաշտոնյաներ, որոնք ամենայն պատասխանատվությամբ կկրեն իրենց առջեւ դրված բեռը:
Այն մտահոգություններն ու խնդիրները, որոնք փորձում են առաջացնել, իրականության հետ առնչություն չունեն: Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ անձերի շուրջ կան խոսակցություններ, դրանք իրականում երկրորդական են: Անդրադառնամ նաեւ մեկ այլ խնդրի՝ վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, շարժման անունից հանդես գալով, գնում են տարբեր գյուղերի համայնքապետարաններ եւ պահանջում են գյուղապետերի հրաժարականը՝ դա կապելով շարժման հետ: Ես ի պաշտոնե, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում նման քայլեր չկան»:
Պապիկյանը նաև անդրադարձավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ կաթի գնի հետ կապված խնդիրների շուրջ աշխատանքային խորհրդակցություններին.
«Արժանին պիտի մատուցենք այն տնտեսվարողներին, որոնք, լսելով փոխվարչապետի հորդորը, գնացին զիջման, հայտարարեցին, որ այս ամսվա ընթացքում կաթի գինը կմնա նույնը: Ես հիմա բոլոր գյուղացիներին հայտարարում եմ այս մասին եւ հորդորում եմ դադարեցնել փողոցի փակումը»:
Պապիկյանը կոչ արեց բոլոր խնդիրների դեպքում դիմել կառավարություն:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/05/14/1095962/]Հիշեցնենք[/url], որ այսօր Լոռու մարզի մի քանի համայնքների բնակիչները փակել էին Վանաձոր-Երեւան ճանապարհը: Նրանք դժգոհում էին վերջին շրջանում կաթի գնի նվազումից:
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
20:26 17-03-2015
Հայտնի են Ծաղկավանի եւ Ակնաղբյուրի գյուղապետերի անունները
22533 դիտում
08:41 31-03-2018
Գյուղապետերի որս է սկսել. ձերբակալությունները շարունակվելու են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
571 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
838 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
928 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին