211652_close_icon

Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count26302 դիտում article-date 18:45 22-04-2024
Ներկա ժամանակներում էլ հնարավոր է փողոցներում տեսնել այնպիսի ավտոմեքենաներ, որոնք արտադրվել են Խորհրդային տարիներին, սակայն նրանց մի մասը արդեն խոտանման ենթակա են, բայց նաև կան այնպիսիները, որոնց սեփականատերերը այդ մեքենաները դարձրել են այնպիսին, կարծես րոպեներ առաջ ավտոարտադրող գործարանից դուրս եկած լինեն։

Այսօր՝ ապրիլի 21-ին, Արմավիրի մարզի Արագած գյուղում հանդիպեց ГАЗ-М-21 «Вoлга» մակնիշի ավտոմեքենա, որը, չնայած տասնյակ տարիներ առաջ արտադրված լինելուն, այնպես էր փայլում, որ անգամ խամրում էր իր կողքին կանգնած «յաշիկը»։ 

Մեքենայի սեփականատերը ասաց, որ ավտոմեքենան բացառապես գործարանային է և բոլոր դետալները այնպիսին, ինչպիսին արտադրվել է գործարանում։ Այն, իհարկե, որպես սիրողական մեքենա է, ոչ ամենօրյա օգտագործման։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր