211652_close_icon
views-count625 դիտում article-date 16:59 21-04-2024

Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

Tert.am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արևմտյան Օլպե քաղաքի մոտ ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 27 դպրոցական է վիրավորվել, հայտնում է Bild-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդվում է, որ ավտոբուսը Մարբուրգից Անգլիա է տարել 15-17 տարեկան դպրոցականներին, այնտեղ եղել են նաև չափահաս ուղեկցորդներ: Ա 45 մայրուղու վրա ավտոբուսն անսպասելիորեն դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

«Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տուժել է 27 դեռահաս, որոնցից չորսը ծանր վնասվածքներ են ստացել, ավտոբուսի վարորդը (54 տարեկան) նույնպես թեթև վնասվածքներ է ստացել»,- գրում է Bild-ը։

Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 75 ուղևոր։ Նրանց համար, ովքեր բժշկական օգնություն չեն պահանջել, կազմակերպվել է տեղափոխություն Մարբուրգ։

Նմանատիպ նյութեր