Արխանգելսկում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 12 վիրավոր
Արխանգելսկ տանող ավտոճանապարհին 25 դպրոցական տեղափոխող տուրիստական ավտոբուսը կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը:
Վթարի հետևանքով 12 երեխա` 13-14 տարեկան, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: