Թուրքիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա զոհ և վիրավորներ
Թուրքիայի Նևշեհր նահանգում ավտոբուս է շրջվել, որը դպրոցականների էր տեղափոխում:
Թուրքական DoganHaber գործակալության փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների, 1 երեխա մահացել է, ևս 19 հոգի ստցել և մարմնական տարբեր աստիճանիվնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոցներ:
Հաղորդվում է, որ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, ինչից հետո ավտոբուսը շուռ է եկել:
Նմանատիպ վթար տեղի ունեցավ մարտի 28-ին, երբ ուսանողների տեղափոխող ավտոբուսը անկառավարելիության պատճառով շևջվել էր: Վթարի հետևանքով 21 ուղևոր հոսպիտալացվել էր: