211652_close_icon
views-count1114 դիտում article-date 18:21 20-04-2024

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին

Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Արթուր Սահակյանը առավելության հասավ Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյուշ Գոմցյանի նկատմամբ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Գոմցյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2022-ին` Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ։

Այսօր Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ։ Իրենց մենամարտերը կանցկացնեն 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Նմանատիպ նյութեր