937 դիտում
16:18 18-04-2024
Հայաստանին վերապահվում է միայն «գործիքի» դերը, որի միջոցով ԱՄՆ-ն, ԵՄ-ն ցանկանում են նոր, մեծ հրդեհ բռնկել. Զախարովա
Ակնհայտ է, որ և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում նպատակ են դրել կոտրել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամբողջական զանգվածն ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներում, խարխել տարածաշրջանային անվտանգության, տնտեսական համագործակցության մեխանիզմները, որոնք հիմնված են ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զարախովան:
«Ինչպես հասկանում ենք՝ արևմտականները ձգտում են կռվացնել մտերիմ հարևաններին՝ ի դեմս Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի... Հայաստանին վերապահվում է միայն գործիքի դերը, որի միջոցով ԱՄՆ-ն, ԵՄ-ն ցանկանում են նոր, մեծ հրդեհ բռնկել: Դա Միացյալ Նահանգները, Արևմուտքն անել սովորել են, իսկ հաշտեցնել, կարգավորման հասնել, արյունահեղությունը դադարեցնել չեն կարողանում»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ միամտություն է ենթադրելը, որ Արևմուտքի հետ համագործակցությունը կբարձրացնի Հայաստանի պաշտպանողականությունը, սահմանային անվտանգությունը, կապահովի տնտեսական զարգացումը:
«Ընդհակառակը՝ Հայաստանին ցանկանում են զրկել ամեն ազգայինից՝ ազգային պաշտպանությունից, ազգային տնտեսությունից, ազգային էներգետիկայից՝ դրա փոխարեն տալով անիրագործելի ճանապարհային քարտեզներ, թղթի վրա մնացող ծրագրեր և անվերջանալի դեմագոգիա: Հետո, հոգնելով այդ խաղից և լուծելով սեփական կոնյուկտորային խնդիրները, արևմտականները, ինչպես որ դա տեղի է ունեցել բազմիցս աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանը կշպրտեն»,- ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր
1910 դիտում
13:02 12-03-2015
Կազանի "Ադմիրալ" առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկել. կա 4 զոհ. տեսանյութ
1591 դիտում
15:06 13-07-2015
Իսպանիայի մասնավոր ծերանոցներից մեկում հրդեհ է բռնկել. 8 զոհ
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1405 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ