211652_close_icon
views-count673 դիտում article-date 21:52 16-04-2024

Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ավտոտնակ կքանդվի. տարածքում խաղահրապարակ ու ֆուտբոլի դաշտ կկառուցվի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.8, Արտաշիսյան փողոցի հ.45/21 և Արտաշիսյան փողոցի հ.47/19 հասցեներում թվով 22 ավտոտնակ կքանդվի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր