211652_close_icon

Արաբկիրում ապամոնտաժվելու է շուրջ 180 ավտոտնակ, փոխարենը կկառուցվի 9 նոր բակային տարածք. Տիգրան Ավինյան

views-count2326 դիտում article-date 19:03 30-05-2025
2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժելու ենք շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք:

Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավելի քան 18,000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելովկանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի:

Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքը։

 

Նմանատիպ նյութեր