1327 դիտում
21:38 11-04-2024
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն է այցելել Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը
Ապրիլի 10-ին «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը հյուրընկալել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 30 ընկերության 60 ներկայացուցիչ։
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը դիմավորել են «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։
Պատվիրակությունը շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Fast Bank»-ի, «Fast Media»-ի, «Ucraft»-ի, «AI Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել դրանց գործունեությանը։
Հաջորդիվ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը և Fastex-ի ղեկավար Վախթանգ Աբրահամյանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր դահլիճում պատվիրակության անդամներին ներկայացրել են առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի և դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում և արտերկրում, ընթացիկ ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը։ Նշվել է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպություններում ներկայում աշխատում է ավելի քան 7000 անձ, իսկ 5 մայրցամաքի 16 երկրում գործող մասնաճյուղերում՝ ավելի քան 2100 անձ։ Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական, ֆինանսական, Web3, արհեստական բանականության, կրիպտոարժույթների, ինչպես նաև գյուղատնտեսության և անշարժ գույքի ոլորտներում իրականացվող նախագծերին ու պրոդուկտներին։ Մանրամասներ են ներկայացվել Fastex էկոհամակարգի և այդ շրջանակում տարվող թվային փոխակերպման գործընթացի վերաբերյալ։
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության անդամներին տրամադրվել են «ArLeAm» ապրանքանիշի արտադրանքը պարունակող խորհրդանշական նվեր-փաթեթներ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
16:15 13-11-2023
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն
1255 դիտում
16:18 19-12-2023
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ»
1597 դիտում
17:07 20-12-2023
ՀՀ-ում Կոլումբիայի դեսպանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն
Այս բաժնից
490 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
976 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը