1165 դիտում
16:18 19-12-2023
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ»
Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։ Փոխվարչապետը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, խմբի նախագահ Վահե Բադալյանի և «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մասնաշենքում, այդ թվում այցելել է «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի գրասենյակներ։
Շրջայցից հետո փոխվարչապետ Խաչատրյանին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ և դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում և արտերկրում, տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների կարևորագույն ձեռքբերումները։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ այս պահի դրությամբ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր բիզնես կազմակերպությունների աշխատակիցների քանակն այս պահի դրությամբ 6714 է։ Փոխվարչապետը տեղեկացել է նաև, որ «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը մասնաճյուղեր ունի 5 մայրցամաքների 16 երկրներում, որտեղ աշխատում են 609 մասնագետներ մշտական և 1500 հոգի՝ գործարքային հիմունքով։ Ընկերությունը մասնակցել է միջազգային հարյուրավոր ցուցահանդեսների և մրցանակաբաշխությունների, ունի հաղթական նվաճումներ։
Փոխվարչապետը ծանոթացել է Fastex էկոհամակարգի լայն ու ապագայամետ հնարավորություններին, «Ֆասթ Բանկ»-ի ստեղծման նախապատմությանը և զարգացման ռազմավարության մի շարք կետերին։ Փոխվարչապետի շրջայցը եզրափակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված մի շարք միջոցառումների և անշարժ գույքի ոլորտում իրականացվող ծավալուն նախագծի՝ 120 000 քմ մակերեսով «Սոֆթ Սիթի» բիզնես կենտրոնի համառոտ ներկայացմամբ։ Բիզնես կենտրոնը կառուցվում է «Կովկաս» համալիրի հարևանությամբ՝
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղին հարող տարածքում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
16:15 13-11-2023
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն
1513 դիտում
17:07 20-12-2023
ՀՀ-ում Կոլումբիայի դեսպանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն
1384 դիտում
18:54 18-06-2024
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Այս բաժնից
805 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
691 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
889 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am