913 դիտում
20:47 10-04-2024
Եթե Տավուշի մարզի 4 գյուղը հանձնի, Ադրբեջանը կարող է գազամուղը փակել և «խեղդել» Հայաստանը․ Հրանտ Բագրատյան
Եթե Տավուշի մարզի 4 գյուղը հանձնի, Ադրբեջանը կարող է գազամուղը փակել և «խեղդել» Հայաստանը։
Այս մասին Ազգային ժողովի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման անդամ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում կառավարության կատարողականը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ Այս մասին գրում է tert.am-ը։
«Ինքն այսօր Հայաստանի պաշտպանության, Ադրբեջանի հետ խաղաղության հարցերը չի լուծում։ Նա այսօր լուծում է ռուսներին Հայաստանից վտարելու հարցը։ Դա Արևմուտքի պատվերն է։ Խաղաղության հարց առհասարակ չկա, Ադրբեջանը որքան ուզում է, այնքան էլ կվերցնի։ Նոյեմբերյանի շրջանից է ամեն ինչ սկսվում, որովհետև այդ ճանապարհով Ադրբեջանը դուրս է գալիս գազամուղի ու երկաթգծի վրա, կկարողանա փակել։ Թուրքիային էլ ասում է՝ ատոմակայանը փակի, լույս չենք ունենա, գազ չենք ունենա, պատերազմի դեպքում էլ 15 օրում մեզ կխեղդեն։ Ո՞նց Լեռնային Ղարաբաղը խեղդեցին՝ գազամուղը փակելով»,- ասել է Բագրատյանը։
«Միասին» շարժումն արդեն 2-րդ օրն է` Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է անցկացնում ու պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ԱԺ-ի մոտ են, քանի որ ապրիլի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստն էր ընթանում, իսկ այսօր արդեն քննարկվում էր կառավարության կատարողականը։

Նմանատիպ նյութեր
2245 դիտում
16:29 01-03-2014
Եթե չենք փոխելու ոչինչ, իզուր ենք հավաքվել. Հրանտ Բագրատյան
6452 դիտում
14:25 09-02-2016
Եթե ստորագրել, գնացել եք ԵՏՄ, փորձեք օգտվել այդ հնարավորությունից. Հրանտ Բագրատյան
Այս բաժնից
673 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
682 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
445 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ