211652_close_icon
views-count2203 դիտում article-date 16:29 01-03-2014

Եթե չենք փոխելու ոչինչ, իզուր ենք հավաքվել. Հրանտ Բագրատյան

Հայաստանը նման է ծակ կամ «Դանայան տակառի»: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ՀԱԿ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ 6 տարում Հայաստան է եկել 12 միլիարդ, որից 6-ը դուրս է եկել: «Մենք այնքան աղքատ ենք, որ մեզ օգնել հնարավոր չէ եւ դա բացարձակ ճշմարտություն է»,- ասաց Հ. Բագրատյանը: «Սիստեմն այսպիսին է: Այստեղ ինչքան կաք, օրինակ, 10,000, ձեր կեսը պետք է գնա Ռուսաստան, փող աշխատի, ուղարկի Հայաստան այդ փողը՝ ձեր հարազատներին: Ես պետք է ձեզ պարտադիր ձեւով բերեմ, վաճառեմ գազ, շաքար եւ այլն: Այդ փողը պետք է տաք ինձ եւ ես դուրս հանեմ: Սա ճիշտ «բռնում է» ամերիկյան այն սխեմայի հետ, որի արդյունքում 5 տարում երկրից գնացել է 6 միլիարդ: Այսինքն, 12 միլիարդ եկել է, որից 6-ը դուրս է եկել: Դույլը, որը 8 լիտր է, եթե 9 լիտր ես լցնում, թափվում է, չէ՞: Այսինքն, երկիրը ի վիճակի չէ նույնիսկ օգնություն ստանալու: Մենք այնքան աղքատ ենք, որ մեզ հնարավոր չէ օգնել»: Նրա խոսքով, ԱԺ-ը ընդունում է արտահանումը խրախուսող օրենքներ, բայց անում է ճիշտ հակառակը: «Եթե չենք փոխելու ոչինչ, իզուր ենք հավաքվել: Անկեղծ եմ ձեզ ասում»,-եզրափակեց խոսքը Հ. Բագրատյանը:

Նմանատիպ նյութեր