211652_close_icon
views-count1093 դիտում article-date 19:47 09-04-2024

ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգչային թեստավորման փուլը

Ապրիլի 9-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգչային թեստավորման փուլը, որի ընթացքին հետևել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

ՆԳՆ ոստիկանության պետը զրուցել է ատեստացիա անցնող ոստիկանների հետ և հաջողություն մաղթել նրանց։

Այս փուլում, ըստ ծառայության ոլորտի, թեստերի միջոցով ստուգվում են ծառայողների մասնագիտական գիտելիքները։

Արամ Հովհաննիսյանը հետևել է նաև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելության հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքին:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին կրթահամալիրում մեկնարկել է ՆԳՆ ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության նոր մոդելով ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը։

Նմանատիպ նյութեր