211652_close_icon

Պարեկային ծառայողների պատրաստվածությունն ու հմտությունների զարգացումը՝ առաջնահերթություն․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը

views-count514 դիտում article-date 20:23 05-12-2025
Պարեկային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու կարողությունների զագացումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։

Դեկտեմբերի 4-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումը:

Ատեստավորման գործընթացին հետևել է Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը՝ տեղում ծանոթանալով ապագա պարեկների պատրաստվածությանն ու մասնագիտական հմտություններին։

ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով՝ կրթահամալիրը համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ շարունակական աշխատանք է իրականացնում. «Պարեկ որակավորմամբ կրթական ծրագրի տևողությունը 6 ամիս է. այն ներառում է հիմնական պրակտիկ և տեսական ուսուցում և տեղերում պրակտիկայի կազմակերպում: Ընդհանուր առմամբ՝ կրթահամալիրում ուսման տևողությունը 5 ամիս է, իսկ մեկ ամսվա ընթացքում սովորողները Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում անցնում են պրակտիկա»,-նշել է կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը:

Հիշեցնենք նաև՝ Պարեկային ծառայության համալրման նպատակով ՆԳՆ կրթահամալիրում իրականացվում է ընդունելություն։ Սահմանվել է 250 տեղ` Պարեկային ծառայության Երևանի և մարզերի ստորաբաժանումների համար: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում մինչև դեկտեմբերի 13-ը։

Մանրամասն՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր