Կարողանալու եք չէ՞ էնպես անեք, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Անցած շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր. Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 581-ը երեք վագոնանի, 1283-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ հավելելով, որ կատարողականը կազմել է 105,8 տոկոս:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե տրանսպորտային ռեֆորմների շրջանակում կկարողանա՞ն այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով, այսինքն թե մետրոն կայարան երբ է հասնելու:
Ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ եթե անգամ գործող տեխնիկական միջոցներով դա հնարավոր չլինի, պետք է նորով այդ խնդիրը կարգավորել:
«Եկեք խնդիրը դնենք, ֆիքսենք, որ դա էլ պետք է լուծվի»,-ասաց Ավինյանը: