211652_close_icon

«Գիտեմ՝ ինչ սցենար են գրել իմ մասով, բայց էնպես պիտի անեմ՝ իրենց մուրազը իրենց փորը մնա»․ Գյումրու քաղաքապետ․Aravot.am

views-count616 դիտում article-date 21:41 07-10-2025
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր նկատմամբ կատարվող ճնշումների մասին, ասաց՝ հասկացել է՝ որն է պատճառը։

«Ես հիմա հասկանում եմ, որ իրենք սոցհարցում են անում, Վարդան Ղուկասյանի ձայներն ամբողջ հանրապետությունում էնքան շատ են, որ ասում են՝ «Թռնիս, չհասնիս, իսկականից թռնում են ու չեն հասնում, դրա համար էլ էս վայնասունը գցել են»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա ասաց, որ իշխանության նպատակն է իրեն կալանավորել, իր փեսային՝ Ավետիս Առաքելյանին, որը փոխքաղաքապետն է, մի գործ սարքելով՝ պաշտոնազրկեն, ու քաղաքը հանձնեն ժամանակավոր կառավարման, որպեսզի կարողանան 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպել։

Ըստ նրա, սցենարը հենց այդպես է գրված։ «Հիմա մենք էլ կտեսնենք՝ կանեն, թե չեն անի, մենք  էնպես պիտի անենք, որ իրենց մուրազը իրանց փորը մնա»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութերում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր