211652_close_icon
views-count541 դիտում article-date 09:14 08-04-2024

Լավրովը ժամանել է Պեկին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Պեկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հաղոդվում է, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Չնաստանի մայրաքաղաքում կլինի մինչև ապրիլի 9-ը և կհանդիպի Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։

Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցությանը, փոխգործակցությանն ու ՄԱԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, ՇՀԿ-ում ու «Մեծ քսանյակում» աշխատանքին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամն ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Նմանատիպ նյութեր