955 դիտում
10:29 05-04-2024
Խնդիրը ԵՄ-ի կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները չեն, այլ այն, որ ՀՀ-ն ներկայացնում է մի անձ, ով այն վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների պայքարի էպիկենտրոնի․ Տիգրան Աբրահամյան
Բրյուսելում նախատեսված Փաշինյանի եռակողմ հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հետ սպասելի անհանգստությունների և մտահոգությունների տեղիք է տվել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Խնդիրը ոչ թե ԵՄ-ի կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն են, այլ այն, որ Հայաստանն այդ հանդիպմանը ներկայացնում է մի անձ, ով վաղուց Հայաստանը վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների կատաղի պայքարի էպիկենտրոնի:
Հայաստանը տարբեր փուլերում բավականին ընդգրկուն համագործակցություն է ունեցել և´ ԱՄՆ-ի, և´ ԵՄ-ի և որոշակի ուղղություններով նաև ՆԱՏՕ-ի հետ, սակայն դրանք նախորդ շրջափուլերում երբեք չեն դիտարկվել որպես հակառուսական գործընթաց, առավել ևս, նոր պատերազմի առիթ, պատճառ կամ սպառնալիք չեն դարձել:
Հիմա իրականությունն այլ է. կա անձ, որն իր արկածախնդրությամբ Հայաստանն արդեն վերածել է օբյեկտի` միակողմանի ընդունելով հարվածներ, որոնք տասնամյակներով Հայաստանին հետ են շպրտել դեպի ճահիճ, հուսահատություն, անորոշություն», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր
3590 դիտում
17:11 23-05-2020
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնի անունը
4444 դիտում
15:25 29-05-2020
Անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է. Աշոտյանը՝ Արցախի նախագահի արած նշանակումների մասին
Այս բաժնից
748 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին