211652_close_icon
views-count41338 դիտում article-date 15:08 04-04-2024

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում շուրջ 1 ամիս բուժում ստացող տղամարդու հարազատները դժգոհում են բժիշկների վերաբերմունքից և պնդում, որ այնտեղ իրենց հիվանդը հյուծվել է և մարմնի վրա վերքեր են առաջացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շուրջ 1 ամիս Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ 63-ամյա Կոլյա Ադամյանի հարազատները դժգոհում են բժշկական կենտրոնում բուժառուի նկտամամբ ցուցաբերած վերաբերմունքից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 3-ին Բերդ քաղաքից Երևանի վերոնշյալ բժշկական կենտրոն է տեղափոխվել է Կ․ Ադամյանը, ում  շտապ վիրահատել են և տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։

Այնտեղ նա պետք է 25 օր մնար և տեղափոխեին հիվանդասենյակ։ Ըստ հարազատների, այդ ընթաքում պետք է օրական 2 անգամ կապ հաստատեին իրենց հետ, ներկայացնեին հիվանդի վիճակը, սակայն այդ 2 անգամի փոխարեն եղել է 1 անգամ, այն էլ՝ շատ կծկտուր։

Երեկ՝ ապրիլի 3-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բուժառուի կինը՝ Վալյա Ծատուրյանը ասաց․ «Մարտի 3-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում իմ ամուսինը, ով պետպատվերի շրջանակում վիրահատվել է, սակայն այնտեղ նրան խնամելու փոխարեն մի բան էլ վնաս են հասցրել։ Ապրիլի 2-ին մեզ զանգահարեցին և ասեցին, որ պետք է մեր հիվանդին այնտեղից հանենք, քանի որ նա այլև իրենց հիվանդը չէ, մենք էլ ասեցինք, որ եթե հնարավոր է իրենց հիվանդասենյակներ տանեն, բայց նրանք հրաժարվեցին, ասելով, որ իրենք այդ սարքավորումները չունեն, որը իհարկե պատրվակ էր։Մենք էլ ստիպված բերեցինք «Ավե Մեդ» մասնավոր կլինիկա, որտեղից շատ գոհ ենք։ Հոգատար վերաբերմունք են ցույց տալիս, արդեն որոշակի դրական տեղաշարժ կա հիվանդի մոտ»։ 

Վերջում Վ․ Ծատուրյանը ասաց, որ իր այս քայլով ցանկանում են, որ բոլորը իմանան, թե ըստ իրենց ինչ անմարդակային վերաբերմունք է տիրում այդ հիվանդանոցում և իրենց վիճակում այլևս ոչ մեկ չհայտնվի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր