211652_close_icon
views-count697 դիտում article-date 23:46 03-04-2024

Հայիթիի մայրաքաղաքից երեք շաբաթում 53 հազար մարդ է փախել

Ավելի քան 53,000 մարդ  երեք շաբաթում լքել է Հայիթիի  մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես հայտնում է   Euronews-ը, այս մասին տվյալներ է հրապարակվել ՄԱԿ-ի վերջին զեկույցում որտեղ նշված է, որ մարդկանց  ճնշող մեծամասնությունը լքում է մայրաքաղաքը  դաժան ավազակային բռնությունից։

Ըստ աղբյուրի՝  մարդկանց ավելի քան 60 տոկոսը գնում է Հայիթիի հարավային գյուղական շրջան: Սա անհանգստացնում է ՄԱԿ-ի պաշտոնյաներին, ովքեր նշում են, որ այստեղ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան, և հյուրընկալող համայնքները չունեն բավարար ռեսուրսներ՝ Պորտ-օ-Պրենսիից փախչող մարդկանց այդքան մեծ ներհոսքը ընդունելու համար:

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով (ՄՄԿ)՝ Հայիթիի հարավում արդեն իսկ բնակվում է Պորտ-օ-Պրենսին ավելի վաղ լքած՝ ավելի քան 116 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր