871 դիտում
16:27 03-04-2024
«Իրավաբանը հին չի լինում, պոլի փետն է հին լինում». Գեւորգ Պետրոսյանը՝ ԵՊՀ-ում
Մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Գիտական խորհրդի կազմին, գիտնականներ են, ես գիտության ոլորտի մարդ եմ, 27 տարի դասվանդում եմ. որևէ առումով չեմ զիջում որևէ թեկնածուի: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Իրավագիտության ֆակուլտետի դեկանի թեկնածու առաջադրված, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում այսօր իրավագիտության ֆալուկտետի դեկան են ընտրում։
Ի դեպ, Պետրոսյանը դասախոսում էր նույն ֆալուկտետում, սակայն ԵՊՀ ղեկավարությունը վերցրել էր նրանից դասաժամերը։ Պետրոսյանն ասաց՝ դատական կարգով վերականգնել է դրանք, վճիռն ուժի մեջ կմտնի մի քանի օրից, եթե չբողոքարկեն։
Գնահատելով ընտրվելու իր շանսերը՝ Պետրոսյանն ասաց, մինչ այս որևէ մեկին չի տեսել, որևէ մեկի հետ չի բանակցել, չի խոսել։
«Ես իմ հայտն եմ ներկայացրել։ Իմ լեզվով ասած, իրենց ցավն էլ տանեմ, կուզեն՝ ընտրեն, կուզեն՝ չեն ընտրի»,-ասաց Պետրոսյանը։
Երբ լրագրողները փորձեցին մուտք գործել Գիտխորհդրի նիստերի դահլիճ, որտեղ պետք է կայանա քվեարկությանը, անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։ Պետրոսյանը՝ վկայակոչելով իր իրավաբան լինելը, ասաց, նման կարգավորում չկա, ապա անվտանգության տարեց աշխատակցին հարցրեց. «Դուք իրավաբա՞ն եք»:
Երբ հնչեց պատասխան՝ «Այո, հին, շատ հին», Պետրոսյանն արձագանքեց. «Իրավաբանը հին չի լինում, պոլի պետն է հին լինում»:
Ավելի ուշ լրագրողներին մոտեցավ ԵՊՀ խոսնակը, փոխանցեց՝ քվեարկություն եղավ, մեծամասնության ձայներով խորհուրդը որոշեց, որ նիստը կանցկացվի փակ ձևաչափով։

Նմանատիպ նյութեր
10136 դիտում
22:11 09-04-2017
Հարավային Օսիան կվերանվանվի Ալանիա. քվեարկության էքզիթ-պոլի տվյալները
1036 դիտում
20:23 16-07-2023
Իշխանությունը որոշել է Մատենադարանի տնօրենի նշանակումն անել յուրային «պոլի փետի» սկզբունքով. Արման Սիմոնյան
Այս բաժնից
766 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
775 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1021 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին