211652_close_icon
views-count652 դիտում article-date 13:22 03-04-2024

Բաքվում կալանավորվել է մետրոյի վագոնները նկարազարդած Ֆրանսիայի քաղաքացին

Մարտի լույս 30-ի գիշերը Բաքվի մետրոպոլիտենի դեպոյում կայանված մի քանի վագոնները նկարազարդելու համար Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել երեք օտարերկրացիների նկատմամբ։

Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Քրեական գործը հարուցվել է Նոր Զելանդիայի քաղաքացի Իսմայել Դե Սենտ-Քվենտի, Ավստրալիայի քաղաքացի Հան Փոլի և Ֆրանսիայի քաղաքացի Կլեր Հյուգոյի նկատմամբ։ Բաքվի դատարանի որոշմամբ, սակայն, գրաֆիթիներով զբաղվող նկարիչներից միայն մեկը՝ Ֆրանսիայի քաղաքացի Հյուգոն առաջիկա երեք ամիսները կանցկացնի կալանավայրում։

«Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիների համար ընտրված խափանման միջոցը կալանք չի նախատեսում», - հաղորդում է Ադրբեջանի դատախազությունը:

Ըստ դատախազության՝ օտարեկրացիներին մեղադրում են պետական գույքքը կանխամտածված կերպով վնասելու համար։

Նմանատիպ նյութեր