211652_close_icon
views-count589 դիտում article-date 19:35 02-04-2024

Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմամբ. ԱԳՆ

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Այդ մասին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր