733 դիտում
14:39 02-04-2024
Հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ. Սեյրան Օհանյան
Ապրիլյան պատերազմը ՀԵՐՈՍԱՄԱՐՏ էր. 4 օր, և Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման տարբեր ուղղություններում, ձախողեց նրա բոլոր հեռանկարային պլաններն ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ` իհարկե, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանատարությամբ և հազարավոր կամավորականների ամուր աջակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նաեւ նշել է. «Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր իրենց կյանքն են նվիրել հանուն Մայր հողի։
Ու թեև այսօր օրինական ստեղծված Արցախի Հանրապետությունն ամբողջովին հայաթափված ու հանձնված է, և Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Ադրբեջանի բանտերում, իսկ Հայաստանի իշխանությունը վախեցնում է ժողովրդին պատերազմով, հայը չունի բարոյական նկարագիր, բարոյական իրավունք իր հող հայրենին հանձնելու։
Քավ լիցի։ Հայ ժողովուրդը չի տենչում պատերազմ, բայց և պատերազմից չի վախենում։ Հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ։
Միայն ազգային ուժերի առաջնորդությամբ կարող ենք պայքարել ու ապրել՝ հանուն հայկական Արցախի, Հայաստանի։

Նմանատիպ նյութեր
4476 դիտում
18:44 29-06-2015
Սև-սպիտակ նկարներ՝ gif ֆորմատով. արդյունքը վախեցնող է. ֆոտոշարք
2789 դիտում
23:12 31-03-2021
Սեյրան Օհանյան. Նա դարձավ համազգային լեգենդ՝ Կոմանդոս և մնաց ժողովրդին կողքին՝ միայն իրեն հատուկ պարզությամբ
Այս բաժնից
1021 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը