211652_close_icon
views-count742 դիտում article-date 13:00 02-04-2024

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևանում ապրիլի 2-ի և 6-ի ցերեկը, 3-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 6-7-ին կնվազի 5-7 աստիճանով։

Նմանատիպ նյութեր