211652_close_icon
views-count28086 դիտում article-date 09:45 02-04-2024

Ծեծկռտուք՝ Երևանում՝ «Հումանիտար տեխնիկական քոլեջի» անչափահաս ուսանողների միջև․ եղբայրները ձեռքերով հարվածել են մեկ այլ ուսանողի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տիգրանյան փողոցի 4 հասցեի մոտ ծեծկռտուք է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիով խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել է, որ ժամը 14։10-ի սահմաններում նշված հասցեում Երևանի բնակիչ 16-ամյա Վ․ Բ․-ն և 17-ամյա Վ․ Բ․-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Թ․-ին՝ պատճառելով ֆիզկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցները սովորում են «Հումանիտար տեխնիկական քոլեջի» 2-րդ և 3-րդ կուրսերում, իսկ Վ․ Բ․-ն և մյուս Վ․ Բ․-ն հարազատ եղբայրներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր