211652_close_icon
views-count574 դիտում article-date 10:43 30-03-2024

Եթե Ուկրաինան հասնի 2022-ի սահմաններին, Պուտինը պատրաստ կլինի զիջել բոլոր տարածքները․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Պաշտպանության ուժերը հասնեն մինչև մեծ պատերազմի սկիզբը եղած առաջնագծին, բռնապետ Վլադիմիր Պուտինը կարող է վերադարձնել բոլոր օկուպացված տարածքները։ Այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, հաղթելու համար Ուկրաինային անհրաժեշտ է զենք Արևմուտքից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացում և Մոսկվայի հետ գործընկերների բոլոր տնտեսական կապերի արգելափակումը։

Նա նշել է, որ այս դեպքում ուկրաինացի զինվորականները պարտադիր չէ, որ գնան 1991 թվականի սահմաններին, բայց դա բավական կլինի վերադարձնել այն տարածքները, որոնք մեծ պատերազմի սկսվելուց հետո գրավվել են Ռուսաստանի կողմից։

Նմանատիպ նյութեր