211652_close_icon
views-count517 դիտում article-date 09:52 28-03-2024

Բլինքենն ու Փաուերը կմասնակցեն ՀՀ-ի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև կայանալիք եռակողմ հանդիպմանը

ԱՄՆ վարչակազմը ներկայացնող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը կմասնակցեն Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ միջև կայանալիք եռակողմ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Նշենք, որ քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցության ցուցաբերմանը, քանի որ վերջինս աշխատում է իր առևտրային գործընկերությունների հավասարակշռման և հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր