slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
211652_close_icon

Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին

views-count1294 դիտում article-date 22:08 25-09-2023
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը, դիմելով Հայաստանին, հայ ժողովրդին, վստահեցրեց, որ ԱՄՆ-ն վստահելի բարեկամ ու գործընկեր է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաուերն այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում: 

«Մենք շարունակելու ենք մեր փոխգործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ ժողովրդավարությունն ամրապնդելու և տնտեսական զարգացումներ ապահովելու ուղղությամբ: Այս հարձակումները չեն կարող վտանգել այն ձեռքբերումները, որ Հայաստանն ունեցել է:  Ես ուզում եմ գովեստով խոսել վարչապետ Փաշինյանի և հայ ժողովրդի վերաբերյալ՝ այն ժողովրդավարական բարեփոխումների կապակցությամբ, որոնք 2018 թվականից ի վեր գրանցվել են»,-ասաց Փաուերը՝ նշելով  կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության գործունեության ընդլայնման և այլ հարցեր: 

Խոսելով Հայաստանում իրականացված բարեփոխումների մասին՝ նա վստահեցրեց, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել այս զարգացումներին: ԱՄՆ-ն աջակցում է Հակակոռուպցիոն դատարանի, Քննչական կոմիտեի զարգացմանը: 

Փաուերը նշեց, որ ԱՄՆ-ն 1992 թ-ից 33 մլրդ դոլար է հատկացրել ՀՀ-ին, աշխատել են ամեն օր փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: 

«Հայաստանը պատմական առաջընթաց է արձանագրել իր անկախության, իր ինքնիշխանության, ժողովրդավարության ասպարեզում և իր համայնքների համար տնտեսական հնարավորություններ ապահովելու ուղղությամբ և ապահովելու իր իրավունքները՝ ապրելու խաղաղ և արժանապատիվ, ինչը հիմնարար է: Եվ, երբ Հայաստանը, հայերը՝ դուք շարունակում եք այս ճանապարհը նույնիսկ այս վերջին ճգնաժամի պայմաններում, ուզում եմ իմանաք, որ դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս Միացյալ Նահանգների»,-եզրափակեց ԱՄՆ ՄԶԳ տնօրենը:

Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Հայաստան են ժամանել սեպտեմբերի 25-ին: Փաուերն ասաց, որ առաջիկայում իրենց  ուշադրության կենտրոնում քաղաքացիական անձանց վիճակն է ԼՂ-ում:

 «Որպես ԱՄՆ ՄԶԳ՝ մեր ուշադրությունը միտված է քաղաքացիական անձանց բարօրության ապահովմանը: Մարդիկ չեն կարողացել դուրս գալ, նրանց հասանելի չեն եղել սննդամթերք, այլ պարագաներ: Այս հարցը մեր անմիջական ուշադրության կենտրոնում է: Մենք այստեղ գալով՝ ավելին ենք իմացել իրավիճակի լրջության վերաբերյալ, տեղեկացել ենք, թե ինչերի միջով են անցել ԼՂ-ի մարդիկ»,-ասաց նա՝ հավելելով, որ ԼՂ անարգել մուտքի հնարավորություն ապահովելու կոչ են արել: 

Նմանատիպ նյութեր