1351 դիտում
16:53 27-03-2024
Ես փնտրում եմ մարդկանց, որ կապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին
Հայաստանում չի քննարկվում որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք հիմա նրանց փնտրտուքի մեջ ենք, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես փնտրում եմ այդ մարդկանց, որ կգան ու կապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է: ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր ԽՍՀՄ քարտեզներով։ Երբ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում ՀՀ անկախության օրը, մենք նշո՞ւմ ենք ինչ-որ կոնկրետ բան։
Այդ կոնկրետ սահմանի տեղը ՀՀ-ն գիտի։ Տավուշի բնակիչները գիտեն, որ գծից այն կողմ միշտ եղել է Հայաստանի Հանրապետություն և մյուս կողմում Ադրբեջան: Դա իմացել են ՀՀ բոլոր իշխանությունները՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ մենք շատ լավ իմացել ենք, որ անգամ Վրաստան գնալուց կանգնում նայում էինք այդ կտորին և ասում այնտեղ Ադրբեջան է: Մենք որևիցե նոր բանի մասին չենք խոսում: Ընդդիմությունը փորձում է հերթական ֆալ-ստարտն անել, նախապես ասում եմ, որ չի ստացվելու: ՀՀ տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվում »,- նշեց նա:
Սիմոնյանի խոսքով՝ Երբ Ղարաբաղի պատերազմն էր, և փողոցում իրենց մե՛կ մեղադրում էին հողերը հանձնելու, մե՛կ մեղադրում էին հողերը չհանձնելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու մեջ, ասում էին՝ բա որ էդպես էր, ինչո՞ւ ժամանակին այդպես չարեցիք։ Հիմա տեղի է ունենում ՀՀ-ի տարածքի գծում, որն ապացուցված է։
«Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ։ Իհարկե, մենք պատրաստ ենք և այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր
5806 դիտում
16:12 14-07-2020
Վնասվել են Տավուշի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը․ դադարեցվել է 3 գյուղերի գազամատակարարումը
1033 դիտում
13:18 07-12-2023
Չի կարելի հայ զինվոր սպանել, ներխուժել ՀՀ տարածք և ասել՝ վախենում եմ ռևանշիզմից. Ալեն Սիմոնյանը՝ Ալիևին. News.am
Այս բաժնից
1021 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
694 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար