211652_close_icon
views-count679 դիտում article-date 14:37 27-03-2024

Մոսկվայում փակել են այն հոսթելը, որտեղ ապրել են «Կրոկուսի» ահաբեկիչները

Մոսկվայում, մերձմոսկովյան Կրասնոգորսկում փակել են այն հոսթելը, որտեղ ապրել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի ահաբեկչության կատարողները։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեղադրյալները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ մինչեւ ահաբեկչությունը մոտ մեկ ամիս ապրել են այդ շենքում, որը գտնվում է Մոսկվայի հյուսիսում։

Նույն հինգ հարկանի շենքում է գտնվում փաստաբանական գրասենյակը։ Այդ գրասենյակի աշխատակցուհին պատմել է գործակալության թղթակցին, որ հոսթելը փակ է։

Չեն աշխատում նաեւ հոսթելի կոնտակտային հեռախոսները, որոնք նշված են կայքերում։ Ոչ ոք հեռախոսին չի պատասխանում։

Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի է ունեցել ահաբեկչություն։ «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ սրահ են ներխուժել զինված մարդիկ եւ կրակ բացել հանդիսատեսների ուղղությամբ։  Զոհվել է 139 մարդ։

Նմանատիպ նյութեր