211652_close_icon
views-count574 դիտում article-date 18:08 26-03-2024

Կարս նահանգի գյուղերից մեկում 2մ շերտով ձյուն է տեղացել

Կարս նահանգի Սուսուզ շրջանի Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Անանցանելի են դարձել մի շարք ճանապարհներ։ Նշվում է, որ ձյան շերտի բարձրությունը հասել է 2 մետրի։ 

«Գարնանն էինք սպասում, բայց նորից ձմեռ եկավ»,- նշել են տեղի բնակիչները։

Նշվում է, որ ջերմաստիճանը հասնում է մինուս 7-ի, իսկ բարձրադիր հատվածներում տեղումները թեթևակի ընդհատումներով դեռ շարունակվում են։

Փակ ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել և ճանապարհը բացվել է փրկարարական ջոկատաների օժանդակությամբ։ 

Նմանատիպ նյութեր