211652_close_icon
views-count1504 դիտում article-date 23:00 24-03-2024

«Կրոկուսի» զոհերի թվում է ազգությամբ հայ Լիլիթ Իսրայելյանն իր ամուսնու հետ միասին

Ըստ Regnum գործակալության, «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թվում է նաև ազգությամբ հայ Լիլիթ Իսրայելյանը իր ամուսնու` Վուգար Հուսեյնովի հետ միասին։ Լիլիթի ընտանիքն է գործակալությանը հայտնել, որ զույգը մահացել է ահաբեկչության ժամանակ։

Աղբյուրը գրում է, որ 33-ամյա Լիլիթ Իսրայելյանն ու նրա ամուսինը վաղուց էին երազում «Պիկնիկ» խմբի համերգին գնալ։ Այդ օրը նրանք ընտանիքին զգուշացրել են, որ մի քանի ժամով կապի դուրս չեն գալու, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի։

Ահաբեկչության մասին առաջին հաղորդումներից հետո նրանց երկուսի հեռախոսներն էլ դադարել են պատասխանել զանգերին։ Մարտի 23-ի առավոտյան հարազատները Վուգարին հայտնաբերել են մահացածների հրապարակված ցուցակներում, Լիլիթը համարվում էր անհետ կորած։ 
 

Նմանատիպ նյութեր