691 դիտում
19:21 22-03-2024
ԵՄ դիտորդները ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին և փոխդեսպանին ներկայացրել են Գեղարքունիքի մարզի անվտանգային իրավիճակը
Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմը այցելել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով մի քանի լուսանկար։
«Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը Մարտունու շրջանում ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին: Դիտորդները հյուրերին տեղեկացրել են անվտանգության իրավիճակի և տեղում մարդու անվտանգության հարցերը»,- նշված է առաքելության գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
781 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
688 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
583 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին