1360 դիտում
20:08 19-03-2024
Հայկական կողմը ՌԴ-ին ծանուցել է «Միր» քարտի սպասարկումը դադարեցնելու մասին
Ռուսական կողմը Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ մարտի 30-ից բանկերը կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը: Այս մասին, azatutyun.am-ի փոխանցմամբ, հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ վկայակոչելով «Միր»-ի պաշտոնական հաղորդագրությունը։
Լրատվամիջոցը հավելում է, որ միևնույն ժամանակ «ՎՏԲ Հայաստան» բանկը, որն ամբողջությամբ սպասարկում է «Միր» քարտերն իր ենթակառուցվածքներով, կշարունակի աշխատել Հայաստանում ռուսական քարտերով։
2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։

Նմանատիպ նյութեր
12780 դիտում
08:56 14-02-2018
Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ. ԱՄՆ դեսպանատունը ծանուցել է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
544 դիտում
11:20 30-10-2024
Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ