7627 դիտում
23:49 04-07-2024
Դիլիջանի համայնքապետարանից 25-օրյա զորավարժություններին մասնակցելու մասին բնակիչներին չեն ծանուցել. ԱԱԾ-ի բացահայտումը․ aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Կառավարության 2022 -2023 թվականների որոշումներով հայտարարված 25-օրյա վարժական հավաքների կազմակերպման նպատակով պահեստազորում հաշվառված անձանց ծանուցելու համար Դիլիջանի համայնքապետարանին սահմանված կարգով տրվել է թվով 1894 հատ ծանուցագիր, որոնցից թվով 938-ի դեպքում որևէ աշխատանք չի իրականացվել և հետ է վերադարձվել զինկոմիսարիատ:
Այն դեպքում, երբ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն ՏԻՄ-երը ապահովում են զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ծանուցումը:
Բացի այդ 2023թ. վերադարձված ծանուցագրերից 19-ի դարձերեսին Դիլիջանի համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից կազմված տեղեկանքներում նշվել է, որ ծանուցվողը գտնվում է ՌԴ-ում, այնինչ վերջիններս ծանուցման պահին գտնվել են ՀՀ-ում:
Մասնավորապես՝ Ա. Ա-ն Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցման վերաբերյալ կազմված տեղեկանքներից 15-ում ծանուցագրերի դարձերեսին նշել է, որ Դիլիջան համայնքի թվով 15 բնակիչներ ծանուցման պահին գտնվել են ՌԴ-ում, սակայն վերջիններս գտնվել են ՀՀ-ում:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր
1123 դիտում
20:45 13-09-2023
Գորիսում շչակներ կփորձարկվեն. համայնքապետարանից հորդորում են խուճապի չմատնվել
16377 դիտում
10:19 13-02-2021
500 անհետ կորած. ծնողներին ծանուցել են՝ իրենց որդիները գերի չեն. «Ժամանակ»
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1993 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1792 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ