12723 դիտում
08:56 14-02-2018
Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ. ԱՄՆ դեսպանատունը ծանուցել է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:
«Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին և մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում՝ հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան»,- նշում են դեսպանատան մամուլի ծառայությունից ի պատասխան հարցմանն առ այն, թե հնարավո՞ր է արդյոք այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը և արդյոք թեմայի վերաբերյալ քննարկումներ ընթանո՞ւմ են ՀՀ իշխանությունների հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
20:45 07-06-2023
Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ
1301 դիտում
19:44 15-12-2021
ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չե՞ն տեսնում. Վարդեւանյան
1288 դիտում
20:08 19-03-2024
Հայկական կողմը ՌԴ-ին ծանուցել է «Միր» քարտի սպասարկումը դադարեցնելու մասին
Այս բաժնից
505 դիտում
07:29 18-09-2024
ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․«Ժողովուրդ»
1354 դիտում
10:59 17-09-2024
Դատական նիստին Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը տեղափոխվեց
763 դիտում
09:00 17-09-2024
ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»