211652_close_icon

Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել է

views-count1312 դիտում article-date 16:56 18-03-2024
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցը կալանավորվել են:

Խոսքը Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետի մասին է։
Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։

Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նմանատիպ նյութեր