211652_close_icon
views-count1063 դիտում article-date 20:33 16-03-2024

Վատթարացրել է անվտանգային միջավայրը, ՌԴ-ի հետ հարաբերությունը պետք է վերականգնել․ Արմեն Աշոտյան

«Առավոտը» գրում է․ Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ 
Ի թիվս այլ հարցերի՝ Աշոտյանը անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին․
 
Մարատ Գևորգյան․ «Պարոն Աշոտյան, արտաքին քաղաքականություն վարելիս ՌԴ-ն մեզ կարո՞ղ է նորից վստահելի դաշնակից լինել, թե՞ նոր դաշնակիցների կարիք, միևնույն է կա»։

Արմեն Աշոտյան․ Հայաստանի նման երկրների դեպքում արտաքին քաղաքականությունը պետք է նախևառաջ ծառայի երկրի անվտանգության ամրապնդմանը։ Անգամ Նիկոլի ձախողված դիվանագիտությունը այս թեզի ապացույցն է, իհարկե, հակառակ նշանով. վատ արտաքին քաղաքականությունը բերել է անվտանգային միջավայրի կտրուկ վատթարացմանը։

Պետք է նաև ազնվորեն գիտակցել, որ ցանկացած դաշնակցային հարաբերությունները նման են «հաշվարկով ամուսնությանը», որտեղ սերը պարտադիր չէ, բայց փոխադարձ հարգանքը և վստահությունը՝ պարտադիր։

Միջպետական հարաբերությունների դիապազոնը շատ լայն է, և անշուշտ, շատ դաշնակիցներ ունենալը առավելություն է ցանկացած երկրի համար։ Հայաստանի արտաքին իրավիճակը այնպիսին է, ցավոք, որ մեծ ընտրություն չի տալիս իրավական դաշնակիցներ որոնելու։ Ուստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է վերականգնել, միաժամանակ շահերի համընդհանուր հիման վրա հարաբերություններ կառուցել տարածաշրջանային և գլոբալ այլ դերակատարների հետ։

Պետք է նաև գիտակցել, որ այսօր Նիկոլը այնքան է մսխել Հայաստանի քաղաքական կապիտալը, որ մեր արժեքը գեոպոլիտիկ բորսայում բարձր չէ, ավաղ։

Եվ վերջում, քաղաքական գործչի սիրտը պիտի գլխում լինի, ուստի ֆրանսիական կրուասանների, ավստրիական հոթ-դոգերի և իտալական կապուչինոյի համին չնայած և այդ հույսով ապրողներին ստիպված եմ նախազգուշացնել, որ այս տեմպերով այդ ամենի փոխարեն մեզ սպասում են թուրքական ցոններ-քյաբաբներ։

Նմանատիպ նյութեր