211652_close_icon
views-count30906 դիտում article-date 18:01 16-03-2024

Հրդեհ՝ Վայոց ձորի մարզում. Ագարակաձորում հրդեհ է բռնկվել անասնակերում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ գտնվող անասնակերում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ այրվում է անասնակեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր