25992 դիտում
23:49 06-07-2022
Խոշոր ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում. ГАЗ 53-ը կիսակողաշրջված հայտնվել է ձորակում, հրդեհ է բռնկվել. կա 3 վիրավոր. օպերատիվ են գործել հրշեջներն ու Շիրակի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 22:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջկոտից 1 մարտական հաշվարկ:
Վթար-հրդեհի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ձորակում հայտնված ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ շահագործելի:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Հարութ Հարությունյանի գլխավորությամբ պարեկ Սարգիս Կիրակոսյանն ու կրտսեր պարեկ Արտյուշ Հովհաննիսյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չւոնենա:
Վթար–հրդհեի մասին պարեկային ծառայության Շիրակի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+